00:00:00

Կյանքում ամենադժվար բանն իշխանության և փողերի նկատմամբ փորձությունն է. ցավոք, ո՛չ Արմեն Մելիքբեկյանը, ո՛չ Արմեն Նիկողոսյանը այդ փորձությունը չանցան. Ջևան Չելոյանց

14:07, 08 ապրիլ 2025 Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը հարցազրույց է տվել Fast Sports հեռուստաալիքին, որի շրջանակում խոսել է մի շարք կարևոր թեմաներից։

«Ուրարտու»-ի նախագահը հայտարարել է, որ չունեն պահանջներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ, «նրանք ոչ կոմպետենտ են»։

«Կյանքում ամենադժվար բանն իշխանության և փողերի նկատմամբ փորձությունն է։ Ցավոք, ո՛չ Մելիքբեկյանը, ո՛չ Նիկողոսյանը այդ փորձությունը չանցան։ Իհարկե, լավ է, երբ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում լինի մեր ներկայացուցիչը, սակայն վատ է, որ նա չի կարողանում ոչինչ ներկայացնել»,- ընդգծել է Չելոյանցը։

Նա պատմել է, որ երեք տարի առաջ Մելիքբեկյանը խոստացել է նշանակել օր՝ ակումբի նախագահներին հավաքելու և պրոֆեսիոնալ լիգայի թեման բացելու համար. առ այսօր օրը նշանակված չէ։

Չելոյանցի խոսքով՝ Մելիքբեկյանը ցանկացավ ունենալ խաղալիք՝ ԲԿՄԱ-ն։

«Թիմը նախորդ մրցաշրջանի արդյունքով դուրս էր մնացել առաջնությունից, բայց նրան պահում են առաջնությունում։ Դա խայտառակություն է»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30