00:00:00

Նոր մանրամասներ՝ շտապօգնության մեքենայի վթարից

11:09, 08 ապրիլ 2025 Հասարակություն

Ապրիլի 8-ի ժամը 7.15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Ալավերդու 57-ամյա մի բնակչուհու։

Պարզվել է, որ բուժօգնությունից վերադառնալիս շտապօգնության մեքենան Թամանցիների փողոցում (Գործարանային մետրոյի մոտ) բախվել է էլեկտրասյանը։ Շտապօգնության մեկ այլ խումբ բուժօգնության է տեղափոխել վթարված մեքենայի անձնակազմին։ Շտապօգնության բրիգադի 68-ամյա աշխատակցուհի Հասմիկ Ղազարյանը հիվանդանոցում մահացել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր