00:00:00

Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում հանդիպում տեղի կունենա

12:06, 08 ապրիլ 2025 Հասարակություն

Պռոշյանցիները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին, բացեցին ճանապարհը։

«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն, ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք։ Աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։

«Մեր պահանջն է, որ չմտնեք մեր գրպանը, չդադարեցնեք նախկին երթուղին։ Եթե չանեք, նստացույց ենք անելու այստեղ»,- հայտարարել էին ակցիայի մասնակիցները։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30