00:00:00

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Մեծ Պարնի գյուղում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում

22:10, 05 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում ավտոմեքենա է այրվում: 
  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2121» մանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում փաստ են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30