00:00:00

Երևանում 28-ամյա աղջկա նախկին ընկերը նրան նստեցրել է իր «BMW»-ն, տարել «Սասուն» հյուրանոց, որտեղ նրա կամքին հակառակ սեռшկшն հարաբերություն է ունեցել նրա հետ

21:56, 04 ապրիլ 2025 Պատահարներ

Ապրիլի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 31-ին Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկեր՝ 39-ամյա Հ․ -ն նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհից շեղվելով, աղջկա կամքին հակառակ տարել է Աջափնյակ վարչական շրջանի «Սասուն» հյուրանոց, որտեղ առաջացած խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակը և ասել է, որ «26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ» և տարբեր սպառնալիքներ հնչեցնելով նրա կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները նրան բաց է թողել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Քրեական ոստիկանների կողմից  ձեռնարկվում են միջոցառումներ Հ․-ին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30