00:00:00

Երևանում կառավարական համարանիշներով ջիպը երթևեկել է հանդիպակաց, անցել կարմիրի լույսի ներքո՝ վտանգել մանկասայլակով կնոջ կյանքը

15:05, 03 ապրիլ 2025 Պատահարներ

Shamshyan.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա լանդ կռուիզեռ պրադո» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով, ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ:

«Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ էր հայտնել, որ պետք է վարորդները ատեստավորվեն:

«Լավ կլինի, որպեսզի այդ ամենը սկսվի նախարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց կառավարական ավտոմեքենաներն են, որ կոպիտ կերպով խախտել են երթևեկության կանոնները»»,- գրել է կայքը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30