00:00:00

Շտապօգնության մասնակցությամբ հերթական վթարը՝ Երևանում

22:18, 02 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթ, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել կանաչ գազոնում՝ ծառի մոտ։

Տեղում շտապօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խմբի բժիշկները օգնություն են ցուցաբերել վթարի ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի բժշկին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30