00:00:00

Ճամբարակում «Opel Zafira»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

11:57, 29 մարտ 2025 Պատահարներ

Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Ժորա Կիրակոսյանը և կրտսեր պարեկ Անի Սարուխանյանը։Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30