00:00:00

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հայրը կարողացել է ճիշտ ժամանակին հայտնաբերել որդուն. նրա կյանքը հաջողվել է փրկել

22:58, 28 մարտ 2025 Պատահարներ

Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Ա. Գ.-ն է, ով իրենց տանը պարանով կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Բարեբախտաբար, նրան հայտնաբերել է հայրը, ով կարողացել է կտրել պարանը, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31