00:00:00

Երկրաշարժեր են տեղի ունեցել Ղրղզստանում, Ղազախստանում և Ադրբեջանում

18:46, 28 մարտ 2025 Պատահարներ

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանի տարածքում մարտի 28-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով (մոտավոր արժեք) երկրաշարժ։ Այս մասին հայտնում է 24.kg-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոպուրո Բազար գյուղից 18 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:56-ին։

Այսօր առավոտյան մոտավորապես նույն տարածքում գրանցվել է 5,5 մագնիտուդով առաջին երկրաշարժը։

Բացի այդ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Իմիշլիի շրջանում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30