00:00:00

Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «BMW X6»-ը, «Chevrolet Camaro»-ն, «Mercedes»-ը և «SANY» բեռնատարը

22:37, 27 մարտ 2025 Պատահարներ

Մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուր Հ․-ի վարած «SANY» մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկ Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի, 31-ամյա Արսեն Բ․-ի վարած «Chevrolet Camaro» մակնիշի և 32-ամյա Նազենի Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքերով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31