Այսօր՝ մարտի 26-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է. նա Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։