00:00:00

Լոռու մարզում 1-ամյա երեխան աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

16:37, 24 մարտ 2025 Պատահարներ

Մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1-ամյա Ն.-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է մարտի 20-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում իր անզգուշության հետևանքով՝ տանը ձեռքը տաք վառարանին դնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31