Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքականության պատմությունը լի է միֆականացված հերյուրանքներով: Դրանց շարքում «ամենածախվող ապրանքը» թալանի ու թալանը վերադարձնելու մասին զառանցանքն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Դա սկսվել է «ՀՀՇ-ի լափած մազութի» սադոյանական զառանցանքով ու նույն կերպ, բայց տարբեր վարիացաներով ու դերակատարներով շարունակվում է: Փաստացի, ժողովրդի մի հատվածին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «թալանի», «թալանածը հետ բերելու», «լափի» ու «լափամանի» մասին տխմար խոսակցությունները: Ասածս ինչ է. եթե քաղաքական շուկայում կա պահանջարկ, ուրեմն միշտ պետք է գտնվի այդ պահանջարկը բավարարողը:
Եվ, քանի որ գյումրեցիները լավ են հիշում հենց Գյումրիում Հրեշ մականունը վաստակած Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ուստի ստեղծված իրավիճակում երևի ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները փորձեն մի փոքր ազատվել անմակարդակության բարդույթից ու խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին»,- գրել է նա: