Մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը, և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։