00:00:00

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

21:36, 19 մարտ 2025 Պատահարներ

Երեկ՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշումով «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հայկուշ Հ․-ն, 34-ամյա Նարինե Գ․-ն, 36-ամյա Մարինե Գ․-ն, 5-ամյա Ս․ Զ․-ն, 3-ամյա Դ․ Զ․-ն և 45-ամյա Մարտիրոս Զ․-ն ովքեր նշված թունավորումը ստացել են շմոլ գազի արտահոսքից:

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 18-ին ժամը 20։00-ի սահմաններում Շահումյան փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի շմոլ գազի արտահոսքի հետևանքով վերը նշված անձանց ինքնազգացողությունները կտրուկ վատացել և տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «էկզոգեն թունավորում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31