00:00:00

ՆԳՆ-ի դիմաց բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

11:50, 19 մարտ 2025 Պատահարներ

Այսօր՝ մարտի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Նալբանդյան 130 հասցեի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց, բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Օ.-ն և 22-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի բնակիչ 25-ամյա Պետրոս Դ.-ն տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում 2 քաղաքացի ասում էին, որ իրենք «Opel»-ի մեջ են եղել և նրանք ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30