00:00:00

Լոռիում քրեական իրավիճակը չի հանդարտվում․ քիչ առաջ 17-ամյա տղան մшհшցшծ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

17:57, 18 մարտ 2025 Պատահարներ

Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։

Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։

Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են այնտեղ արնանման հետքեր, դանակ և ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ով նույնպես անչափահաս է։

 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31