00:00:00

Ապարանի «Գնթունիք»-ի աշխատակիցների անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունը կեսգիշերին շարունակվել է. դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

20:32, 17 մարտ 2025 Պատահարներ

 

 

Մարտի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ  տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը  քրեական ոստիկանությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժին, որտեղից հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ․-ն է, ով նշված մարմնական վնասվածքը ստացել է Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների  ու  ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի բաժնի քննիչների կողմից  ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 13-ին ժամը 22։30-ի սահմաններում Ապարան քաղաքում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել  նշված սուպերմարկետի աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 32-ամյա Անդրանիկ Պ․-ի և 27-ամյա Անի Մ․-ի միջև, որից հետո վերջինս Անդրանիկ Պ․-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է իր մտերիմ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ․-ին և հայտնել կատարվածի մասին և աշխատանքի ավարտից հետո՝ արդեն մարտի 14-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Անդրանիկ. Պ-ն․ իր ընկերներ՝ «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցներ Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Նարեկ Ս-ի, հիվանդանոց տեղափոխված Հայկ Մ-ի և դեռևս չճտված
անձանց հետ հանդիպել են Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում, որտեղ էլ տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, որի ժամանակ էլ Հայկ Մ․-ն դանակահարվել է։

Ոստիկանությունն ու  քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31