00:00:00

Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

23:31, 15 մարտ 2025 Պատահարներ

Այսօր՝ մարտի 15, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում, Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Արսեն Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Մանուկ Շ․-ի վարած տրակտորը, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս իսկ «ցիստեռ»-ը պոկվել է։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31