00:00:00

Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ

19:25, 15 մարտ 2025 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում, նույն դպրոցի աշակերտների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կանխվել է դպրոցի տնօրեն Ռիմա Դ․-ի կողմից:

Աղբյուրի տեղեկություններով՝ վեճից հետո նույն օրը ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները դպրոցի 12-րդ դասարանի դասասենյակում գտնվող պահարանի վերևում դրված ծաղկամանի միջից հայտնաբերել են գաղտնի փականով թվով 2 հատ դանակ, որոնց երկարությունը կազմել է 20 սմ, շեղբի երկարությունը՝ 8.4 սմ:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31