00:00:00

Արգավանդի կահույքի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան

12:14, 14 մարտ 2025 Պատահարներ

Մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 4-րդ և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1»  աստիճան:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30