00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. «ձախ սրունքի հրազենային վնասում» ախտորոշմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա

22:08, 12 մարտ 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 13 տարեկան է, ով հիվանդանոց է բերվել ձախ սրունքի հրազենային վնասումով։ Այս պահին բժիշկները վիրահատում են նրան։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում են երեխայի ինքնությունը ու որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձևակերպված փաստաթղթերը փոխանցելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31