00:00:00

ՆԳՆ-ի չստացված շոուն.Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների մոտ զենք չի հայտնաբերվել

13:19, 12 մարտ 2025 Իրավական

Երեկ երեկոյան Թումանյան փողոցում ոստիկանությունը հերթական մասկի շոու-օպերացիան էր իրականացրել։ Հայրենի ոստիկանները այս անգամ որոշել էին իբր ապօրինի զենք կրելու կասկածանքով «ասֆալտին պառկեցնել» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին։ Դիմակավորված անձինք կանգնեցրել էին Սուքիասյանին ուղեկցող Toyota Prado-ն, որում պատգամավորի թիկնապահներն էին գտնվում, և իրենց հատուկ էժանագին մեթոդներով բերման ենթարկել՝ իբր ապօրինի զենք են կրում։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երկու ժամ անց թիկնապահներն ազատ են արձակվել, քանի, որ վերջիններիս մոտ որեւէ ապօրինի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։

Թե ինչ նպատակ ունի ոստիկանության հերթական չստացված շոուն, ըստ էության կարելի է բացատրել նրանով, որ հանրությանն ուզում են ցույց տալ, թե իբր աշխատում են, տիրապետում են իրավիճակին, բայց ամեն անգամ ավելի են խայտառակվում, նվազեցնելով առանց այն էլ գոյություն չունեցող վարկանիշը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր