00:00:00

Ձնահյուսի տակից դուրս եկած 8 լեռնագնացները հոսպիտալացվել են․ մեկ անձ համարվում է անհետ կորած

19:54, 11 մարտ 2025 Պատահարներ

Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են, բժիշկները նրանց մոտ նախնական ախտորոշել են միջին և թեթև պոլիտրավմաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։      

Նախնական տվյալներով՝ 8 լեռնագնացները, ովքեր Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ են, փրկարարների օգնությամբ  ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․  մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30