00:00:00

Արագած լեռան վրա ձնահյուսի տակ մնացած անձինք Իսպանիայի քաղաքացիներ են. ուղղաթիռ է ուղարկվել. մանրամասներ

18:30, 11 մարտ 2025 Պատահարներ

 

 

Փրկարար ծառայության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել հասնել Արագած լեռան այն հատվածը, որտեղ արշավախմբի 9 անձ մնացել է ձնահյուսի տակ։ Արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ են։ 

«Նրանցից 8-ը  ունեն մարմնական վնասվածնքեր, 1-ը՝  ձնահյուսքի տակ է մնացել։ Այս պահին Փրկարար ծառայությունն աշխատում է։ Ուղղաթիռ է ուղարկել, որ տուժածներին դուրս բերեն այդ հատվածից և շտապօգնությունը ցուցաբերի համապատասխան բժշկական օգնությունը»,–հայտնեցին վարչությունից։

Փրկարար ծառայությունից նշեցին, որ արշավախմբի անդամները Արագած լեռ էին բարձրացել Գեղաձոր գյուղի կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30