Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև ակնհայտ խզում կա։
«Բացարձակ, խզում չկա։ Նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք, պարզվեց, 7 տարի է՝ տիրաժավորում էին այն ստերի կծիկը, որը ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դա տիրաժավորում են, ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը նշեց, թե ՀՀԿ-ն ամեն ինչ կանի անկախ, հզոր Հայաստանի Հանրապետություն և անկախ ու անվտանգ Արցախ ունենալու համար.
«Թե այդ ընթացքում ով մեզ կօգնի, իսկ ով՝ կխանգարի, իրենց կդատի պատմությունը»։