00:00:00

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Macan»-ը և թիվ 7 երթուղին

17:21, 05 մարտ 2025 Պատահարներ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած «Porsche Macan» և 28-ամյա Յուրի Հ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի թիվ 7 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոմեքենան: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել «Porsche»-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30