00:00:00

Հակադրություն չեմ տեսնում սպարապետ Վազգեն Սարգսյանի մտքերի և այսօրվա իրականության միջև. Անդրանիկ Քոչարյան

06:56, 05 մարտ 2025 Քաղաքականություն

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադրություն չի տեսնում սպարապետ Վազգեն Սարգսյանի մտքերի և այսօրվա իրականության միջև։

«Մենք պետք է այդ մտքերն իրականություն դարձնենք, սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որ այն լինի  անվտանգ և ապահով։ Դա է եղել Վազգեն Սարգսյանի պատգամը։ Այն, ինչն ինքը չկարողացավ անել, պետք է հետագա սերունդներն իրականություն դարձնեն»,-Եռաբլուրում լրագրողներին ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանն արել է այն, ինչն այսօր այս իշխանությունները կարողացան ամբողջացնել և դարձնել իրականություն, այն է՝ ստեղծել կանոնավոր բանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր