00:00:00

Ագրարային համալսարանի ռեկտորը զբաղեցրել է նաև այլ պաշտոն կամ ագրարային-ԱԿԲԱ ԲԱՆԿ համագործակցության պտուղները

06:40, 04 մարտ 2025 Քաղաքականություն

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր 2018-2023թթ. հանդիսացել է Վարդան Ուռուտյանը:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2022թ. ապրիլի 28-ին դարձել է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ խորհրդի անդամ: Ուռուտյանը խորհրդի անդամ դառնալու հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին ԱԿԲԱ բանկում ագրարային համալսարանի միջոցներից ներդրել է 50 միլիոն դրամ ավանդ, այնուհետև 125 միլիոն դրամ և 50 միլիոն դրամ: 2023թ. ագրարային համալսարանի խորհրդի անդամ է դարձել ԱԿԲԱ բանկի խոշոր բաժնետեր ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը: Ագրարային համալսարանի կանոնադրությամբ 10 միլիոն դրամը գերազանցող բոլոր պայամանգրերը ռեկտորը կնքում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելուց հետո: 2018-2024թթ. տարբեր բանկերում ներդրվել են տասնյակ ավանդներ, որոնք ավել են եղել 10 միլիոն դրամից: Դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման որոշումներ առկա չեն:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր