«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել հերթական պետականակործան, բիզնեսաքանդ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որոշակի փոփոխությունների ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը։
Ըստ ներկայիս իրավակարգավորման, եթե անձը վիճարկման հայց է ներկայացնում դատարան, որն ընդունվում է վարույթ, ապա վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է, մինչև այդ հարցով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։
Իսկ նոր կարգավորումներով, ստացվում է, որ անձը՝ լինի իրավաբանական, թե՝ ֆիզիկական, պետք է իր նկատմամբ կիրառված տուգանքը վճարի և նոր միայն բողոքարկի այդ ակտը։
Այսինքն, ստացվում է, մի հարկային տեսուչ կարող է բիզնեսին ապօրինի կերպով տուգանել 100 մլն, 1 մլրդ և այլն, դրամով, բիզնեսը պետք է վճարի տուգանքը, մարի հարկային պարտավորությունը, նոր միայն բողոքարկի ՀՀ Վարչական դատարան, որտեղ գործի քննությունը կարող է տևել 4 – 5 տարի։
Կամ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձին Հարկային մարմինը, Պարեկային ծառայությունը և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման պարմինները անհիմն տուգանեն, ստիպված ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն տուգանքը, նոր միայն կարողանանան բողոքարկել ՀՀ Վարչական դատարան։
Նախագիծը ոչ այլ ինչ է, քան պատերազմ սեփական ժողովրդի և պետության դեմ։
· Բիզնեսների փակման
· Գործազրկության
· Արտագաղթի
· Կապիտալի «փախուստի»
· Ներդրումների զրոյացման
· Կաշառակերության և կոռուպցիայի ծավալների մեծացման
· Համատարած աղքատության
· Հայաստանի Հանրապետության հետագա գոյության վտանգի
Կո՛չ ենք անում համատարած ձեր դժգոհությունն արտահայտել և պայքարել նախագծի դեմ։