«Մեր հին փոշեկուլ մեքենաներն այս եղանակային պայմաններում կարծես թե այդքան էլ էֆեկտիվ չեն, քանի որ ջուր չեք կարողանում բաց թողնել, փոշին բարձրանում է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը բացատրեց,որ ջերմաստիճանը 0-ից ցածր լինելու պատճառով ջրի համակարգը չեն կարողանում միացնել և փոշի է բարձրանում։
«Էն օրը, որ ես էլ Մաշտոցի փողոցով իջնում էի. տեսա՝ ոնց որ ավելի շատ փոշի է բարձրացնում այդ մեքենան քան, կլանում»,-ասաց Ավինյանը։
Նա հայտնեց, որ հատկապես ինտենսիվ երթևեկության ժամանակ այդ փոշեկուլ մեքենաները նպատակահարմար չէ օգտագործել և հարցրեց, թե նոր ձեռք բերվող մեքենաները երբ են հասնելու մայրաքաղաք։
Կատվալյանն ասաց, որ մեքենաները կհասնեն մարտի վերջին տասնօրյակում։