00:00:00

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

08:40, 03 մարտ 2025 Հասարակություն

Հայաստանի տարածքում մարտի 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

«Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում մարտի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30