00:00:00

Կարգելվի ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների պահպանումը Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տվյալների բազաներում

15:07, 01 մարտ 2025 Քաղաքականություն

Հուլիսի 1-ից կարգելվի ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների պահպանումը, թարմացումն ու մշակումը Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տվյալների բազաներում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ փոխվարչապետի գրասենյակից՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Անձնական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որում էլ ամրագրված է այս նոր նորմը։ Փոփոխության նպատակը անձնական տվյալների արտահոսքի կանխումն է։

 

Փոփոխություններով հստակեցվում են կապի օպերատորների պարտավորությունները․ օրենքի պահանջով՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, տվյալների տարբեր բազաներից օգտվելիս, պետք է իրականացվի բացառապես Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նախորդ կարգավորմամբ օպերատորները կարող էին տվյալները պահպանել ու մշակել նաև ՌԴ տարածքից դուրս, ինչը, ըստ հիմնավորման, թույլ չէր տալիս անձնական տվյալների հուսալի պաշտպանություն ապահովել և նախադրյալներ էր ստեղծում դրանց արտահոսքի համար։

 

Նոր կարգավորմամբ այլ երկրներում արգելվում է պահպանել ՌԴ քաղաքացիների տվյալների բազայի պատճենները ևս։ Այն ընկերությունները, որոնք գրանցել, համակարգել, կուտակել և պահել են ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները օտարերկրյա տվյալների բազաներում, այսուհետև պետք է օգտվեն միայն Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ենթակառուցվածքից։

 

Միևնույն ժամանակ մի քանի բացառություններ են գործելու․ ռուսաստանցիների տվյալները կարող են փոխանցվել արտերկիր, եթե դա անհրաժեշտ է դատական ​​գործընթացների, միջազգային պայմանագրերի կատարման, պետական ​​մարմինների և լրատվամիջոցների աշխատանքի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր