00:00:00

Ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

18:03, 01 մարտ 2025 Պատահարներ

Փետրվարի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:

 

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30