00:00:00

Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

14:25, 01 մարտ 2025 Սպորտ

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը։

Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ֆլորիան Վիրցը («Բայեր») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»):

Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30