00:00:00

Ստորագրվել է ՀՀ առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր

13:02, 01 մարտ 2025 Հասարակություն

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարութւոնից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`

📈առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,

📈առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը,

📈բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,

📈առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,

📈հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,

📈էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30