11:08:29

Յուրաքանչյուր մարդ, տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին. ՄԻՊ

12:29, 01 մարտ 2025 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։

Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները:

Տոնական միջոցառման ավարտին պաշտպանն ու հյուրերը հոբելյարներին հանձնել են նվերներ։

«Յուրաքանչյուր մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին: Սիրելի՛ «Ճախրուկներ», ձեր գործունեությունը մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` ամեն անգամ ձեզ հետ շփվելիս», - ասել է պաշտպանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո են։ Պաշտպանը կարևորում է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30