00:00:00

Չեմ մեկնաբանի. Փաշինյանը՝ Թրամփ-Զելենսկի բանավեճից տպավորությունների մասին

08:11, 01 մարտ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ է մնում խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանավեճից։

 

Լրագրողներն այսօր վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ տպավորություն ստացավ բանավեճից, ինչին ի պատասնաց՝ Փաշինյանն ասաց. «Չեմ մեկնաբանի»։

 

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ 

 

Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահը։

 

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

 

Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է։

 

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։

 

Զելենսկին, սակայն, հայտնել է, որ ԱՄՆ նախագահից ներողություն խնդրելն անհրաժեշտ չի համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր