00:00:00

«Եթե չհավատամ, նման խնդիր չեմ դնի». Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ կբացահայտեն Մարտի 1-ի ժամանակ բուն հրաման տվողներին

07:45, 01 մարտ 2025 Քաղաքականություն

Երբ ես ասել եմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի են ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ այս ամենը պետք է ինչ-որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա։

«Բայց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները։ Գործերը պետք է բացահայտվեն այնքան, ինչքան դա հնարավոր է»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե, ի վերջո, պետք է որոշել՝ արդյո՞ք այդ գործերի քննությունը պետք է ինքը վերցնի ու վարի։

«Եթե ուզում ենք փոխել մեր իրավակարգավորումները՝ փոխենք»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, թե ինքը հավատում է, որ կբացահայտեն բուն հրաման տվողներին։

«Եթե չհավատամ, նման խնդիր չեմ դնի, ինչո՞ւ եմ խնդիր դնում՝ ի սկզբանե իմանալով, որ անհնար է լուծել, ինչո՞ւ եմ մարդկանց վատ վիճակի մեջ դնում։ Հավատում եմ»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր