00:00:00

Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

23:18, 28 փետրվար 2025 Պատահարներ

Փետրվարի 28-ին, ժամը 18:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա էլեկտրական սյանը, ինչից ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:35-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչը, սրահը և բեռնախցիկը` մասամբ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30