00:00:00

Օպերայի շենքին հարակից սրճարանի փոխարեն՝ կանաչ գոտի. շուրջ 1000 քմ տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել

19:54, 28 փետրվար 2025 Հասարակություն

Օպերայի շենքին հարակից շուրջ 1000 քմ տարածքը կդառնա կանաչ ու բարեկարգ գոտի: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է Սայաթ-Նովայի պողոտա 2/2 հասցեում առկա սրճարանը: Երևանի քաղաքապետ Տիգրան  Ավինյանն ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական և փուլ առ փուլ հանրային տարածքները վերադարձվելու են երևանցիներին:

«Տասնամյակներ շարունակ Օպերային հարակից տարածքում մենք կանաչ զանգվածների նվազեցում ենք տեսել և տեսել ենք, որ կանաչ զանգվածները վերածվում են տարատեսակ սրճարանների ու շինությունների: Այս տարածքը վերադարձվել է համայնքին վարձակալի կողմից  և այն կդառնա կանաչ գոտի: Մենք շարունակելու ենք այս քաղաքականությունն ինչպես տարբեր այգիներում, այնպես էլ Օպերայի տարածքում»,- նշել է քաղաքապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր