00:00:00

Նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ կգործարկվի մարտի 3-ից

19:04, 27 փետրվար 2025 Հասարակություն

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․

 «Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 3-ից:

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր