00:00:00

Պուտինը կարգադրել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՌԴ պետական ​​սահմանը պաշտպանելու համար

18:25, 27 փետրվար 2025 Հասարակություն

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծառայությանը հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երկրի պետական ​​սահմանը պաշտպանելու և սահմանամերձ շրջաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Իզվեստիյա» պարբերականը։

«Մենք պետք է շարունակենք մեծացնել սահմանների պաշտպանվածության խտությունը հնարավոր վտանգավոր տարածքներում՝ համագործակցելով բանակային ստորաբաժանումների, Ռուսաստանի ազգային գվարդիայի և ՆԳՆ ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ՝ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար», - ասել Պուտինը։

Բացի Ռուսաստանի սահմանների պաշտպանությունից, Պուտինը ԱԴԾ-ից պահանջել է վճռական և հարձակողական պայքար մղել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: ՌԴ նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել գերատեսչության հակաահաբեկչական ներուժի մեծացմանը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում։ 

«Հենց այնտեղ տեղակայված ստորաբաժանումներն են պայքարում Կիևի ռեժիմի դիվերսիոն խմբերի դեմ», - ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Բացի այդ, նախագահ Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվության և տեխնիկական հագեցվածության աճը։

Նա նշել է, որ հակահետախուզության մարմինների առջև ծառացած են կարևոր խնդիրներ։ 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30