00:00:00

Հուսով ենք, որ Բաքուն հետ կմնա ռուս-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելուց․ Զախարովա

13:15, 27 փետրվար 2025 Քաղաքականություն

Մենք կոնտակտի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ և ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեզ համար կարևոր այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բաքվում «Ռուսական տան» և Sputnik Ադրբեջանի փակմանը։

«Հուսով ենք, որ համատեղ ջանքերով՝ մենք կհասնենք փոխընդունելի որոշման։ Ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթով և հետ կմնան երկկողմ հարաբերություններին վնաս հասցնելուց»,- ասել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր