00:00:00

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4-ամյա աղջիկ. բժիշկներն արձանագրել են նրա մահը

22:47, 26 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն շտապօգնության բժիշկների խմբի կողմից անհայտ հանգամանքներում «կլինիկական մահ» ախտորոշմամբ երեխայի մարմին է տեղափոխվել։

 

Նշված բժշկական կենտրոն Մասիսի շտապօգնության խումբը տեղափոխել է Արագածոտնի մարզում հաշվառված 4-ամյա աղջկա դի, որտեղ բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30