00:00:00

Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա. Փաշինյան

17:40, 26 փետրվար 2025 Քաղաքականություն

 

 

Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության եւ միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ժամանակ, որ ասում էի պետք է լուծում լինի, որը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, ես տեսական թեզ էի առաջ քաշում, որը գործնականացման կարիք ուներ եւ դրա գործնական բանաձեւը չգտնվեց: Էս դեպքում ինչն է տաբերությունը, որ դրա գործնական բանձեւը գտնվել է: Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը եւ մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական եւ այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին: Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության եւ միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»,-ասել է նա ընդգծելով, որ փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն երկու կետերը:

Փաշինյանը նաև ասել է, որ կան բազմաթիվ շերտեր, բազմաթիվ նրբերանգներ։ Մասնավորապես, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել, այդ թվում՝ սահմանին եվրադիտորդների հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր