00:00:00

Բախվել են Opel-ը և ՎԱԶ 2107-ը. վերջինը հայտնվել է ճանապարհից դուրս. 2 վիրավորները զինծառայողներ են

18:37, 26 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները զինծառայողներ են: 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30