00:00:00

Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

12:24, 26 փետրվար 2025 Քաղաքականություն

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն․Թորոսյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1719/02/24 ըստ հայցի Վահան Արմենի Ավագյանի ընդդեմ NEWSPRESS.am կայքի հիմնադիր Արմենուհի Լյովիկի Հովսեփյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Նախնական դատական նիստը նշանակված էր 26․02․2025 թվականին, հարկ է արձանագրել, որ գործով պատասխանող Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի ներկայացուցիչ փաստաբան՝ Գարիկ Սահակյանը գործը քննող դատավորին ներկայացրեց պատճառաբանված բացարկի միջնորդություն, ինչի կապակցությամբ դատական նիստը մի քանի օրով ընդհատվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր