00:00:00

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա

22:58, 25 փետրվար 2025 Պատահարներ

Փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել փոսի մեջ, գազատար խողովակից առկա է գազի արտահոսք․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչև գազի վթարային ծառայության աշխատակից­ները դադարեցրել են արտահոսքը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30